National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.01.2023
Կառավարության որոշմամբ կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները
1 / 4

Գործադիրն առաջարկում է Կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները: Կառավարության որոշման համար առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակում վերոնշյալ առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա:

««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի` հունվարի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով` Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասնել է առաջարկվող կարգավորումները:

Նրա խոսքով այս պահի դրությամբ արդեն կան ոլորտի խնդիրների վերաբերյալ արձանագրումներ, մասնավորապես, աստիճանների թեքահարթակների բացակայության, զուգարանները լոգարաններից առանձնացված չլինելու, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված: Փոխնախարարի գնահատմամբ Կառավարության որոշումն առիթ է` վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը եւ սահմանելու նոր չափորոշիչներ:

Առաջարկվում է Կառավարության որոշումն ընդունել օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում: «Վերագնահատումներ են իրականացվում, եւ սա բավարար ժամանակահատված է` իրականացնելու առկա կարիքների եւ նոր չափորոշիչների գնահատում, ինչը պետք է արձանագրվի Կառավարության որոշման շրջանակում»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է` այս խնդիրները մինչ այժմ ինչպե՞ս են կարգավորվել եւ որոշ չափորոշիչներ ոչ միայն Կառավարության որոշմամբ, այլ նաեւ օրենքով ամրագրելու կարիք կա՞: Փոխնախարարը պարզաբանել է, որ մինչ 2022 թ. օգոստոսի 4-ն այդ կարգավորումները որոշակիորեն եղել են Կառավարության որոշման մակարդակում, բայց այսօր կարիք կա ավելի ամբողջական դրանք ներկայացնելու եւ հաստատելու Կառավարության համապատասխան որոշմամբ: Նշվել է, որ որոշ արձանագրումների համաձայն` ձերբակալված անձանց պահման վայրերը դեռեւս չեն համապատասխանում ակնկալվող չափանիշներին:

«Ինչ վերաբերում է օրենքի մակարդակով ամրագրմանը, ապա Կառավարության որոշումը կազմակերպատեխնիկական բնույթի հարցեր է կարգավորելու: Օրենքով ամրագրված է, որ կալանավորները, ձերբակալվածները եւ դատապարտյալներն արժանապատիվ կենսապայմանների ապահովման իրավունք ունեն` որպես հիմնական իրավունք: Սա թույլ է տալիս հիմնարար իրավունքից հետո Կառավարության որոշմամբ դետալները նախատեսել»,- ընդգծել է փոխնախարարը:

Զարուհի Բաթոյանը կարեւորել է ոլորտում վերահսկողական մեխանիզմների կիրառումը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով հատուկ ուշադրության է արժանի բժշկական ծառայության պատշաճ իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ձերբակալված եւ կալանավորված անձանց խցերին կից բժշկական ծառայություններ ունենալու կարեւորությանը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ շենքային պայմանները ոչ այնքան բավարար են, եւ հաճախ բժշկական զննության սենյակները համատեղվում են այլ գործողությունների կատարման սենյակների հետ: «Մեր խնդիրն է լինելու հստակ տարանջատել այս գործողությունը մնացյալ գործառույթներից, որ կարողանանք բարձր մակարդակով ապահովել բժշկական զննությունը եւ այլ խնդիրների հասցեականությունը»,- փաստել է նա:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ առաջարկել կողմ քվեարկել նախագծին:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am